Այսօր: Երկուշաբթի, 17 Հունիսի 2019թ.
Մրգաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄՐԳԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն



ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Շողիկ Ղազարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
29/05/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
18/06/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

   Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրգաշենի համայնքապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ (ծածկագիրը 3.3-1).
• աշխատակազմի ներսում շփվում է իր լիազորությունների շրջանակներում՝ աշխատակազմի աշխատողների հետ,
• աշխատակազմից դուրս շփվում է քարտուղարի հանձնարարությամբ,
• աշխատակազմից դուրս որպես ներկայացուցիչ հանդես գալու լիազորություններ չունի,
• իրականացնում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը,
• իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ գործառույթներ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
ա) միջնակարգ կրթություն,
բ) «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի մասին օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ) տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթը կկայանա 3 հուլիսի 2019թ. ժամը 11-00 Մրգաշենի համայնքապետարանի շենքում (գ. Մրգաշեն):
Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և փախստականի կարգավիճակ ունեցող անձիք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
• դիմում մրցույթային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի (վեջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճեները բնօրինակների հետ միասին,
• արական սեռի անձիք նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի պատճենը բնօրինակի հետ միասին,
• մեկ լուսանկար 3×4սմ չափի,
• անձնագրի պատճեն:
Փաստաթղթերը ընդունվում են Մրգաշենի համայնքապետարանի աշխատակազմում, հեռ. 093-63-19-50 կամ ք. Հրազդան, Կենտրոն վարչական շենք, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության ՏԻ և ՀԾՀ բաժնում, հեռ. 0223 23413, ժամը 10-00 -ից մինչև 15-00 –ն, բացի շաբաթ և կիրակի օրերից.
Փստաթղթերի ներկայացման վերջին ժամկետն է 18.06.2019թ.:
                                            ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (128ԿԲ)
Բոլորը
1
Քանաքեռավան - Մրգաշեն Ճանապարհ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.ՄՐԳԱՇԵՆ

(077)010012

mrgashen.kotayk@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄՐԳԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner