Այսօր: Երեքշաբթի, 7 Հուլիսի 2020թ.
Մրգաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄՐԳԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.06.20 Հայտարարություն

    Հարգելի ֆերմերներ, եթե գյուղացիական տնտեսություն վարելիս հանդիպել եք որևէ խնդրի և ունեք մասնագիտական  խորհրդատվության կարիք, ապա խնդրում ենք հատկացնել մեկ րոպե և պատասխանել կից հղմամբ հարցերին` նկարագրել Ձեր տնտեսությունում առկա խնդիրը:

  ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մասնագետները կուսումնասիրեն խնդիրները և  առավելագույնը 3 օրվա ընթացքում կպատասխանեն Ձեր հարցերին:

Խնդրում ենք լրացնել հայատառ:

https://docs.google.com/forms/d/1jjNS8ja96UODRiESeqSo8muXSu4PUWYDCtz1t3wRYiA/viewform?edit_requested=true&fbclid=IwAR3gXKMEGLk-XNXcFEiJizkOfFdwzZ8L56AiqtFjdcYJoFcs0B9kyViprz8#responses

 

08.05.20 ԿԱՆԱՉ ՄՐԳԱՇԵՆ
«Կանաչ Մրգաշեն» նախագիծը, որն իրականացվում է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով, միանում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia «10 միլիոն ծառ» նախաձեռնությանը` կազմակերպելով համայնքում ծառատունկի մի շարք միջոցառումներ: Համայնքի հանրային տարածքներում ծառածածկույթի ընդլայնումը ֆինանսավորվում է համայնքային բյուջեից՝ արևային էներգիայի համակարգերի կիրառումից, ԼԵԴ փողոցային լուսավորության արդիականացման և շենքերում էներգաարդյունավետության միջոցառումների իրականացման արդյունքում առաջացած ֆինանսական խնայողությունների շնորհիվ: ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված առկա կարանտինային իրավիճակի պատճառով ծառատունկը կազմակերպվել էր միայն համայնքապետարանի ... Մանրամասն
07.05.20 ԿՈՐՈՆՈՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Մրգաշեն համայնքի հարգելի բնակիչներ

  Ղեկավարվելով <<Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին >> Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝ Երկրապահի օրը ու Հաղթանակի և խաղաղության տոնին հնարավոր մարդկային կուտակումներից խուսափելու և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով բացառել մայիսի 8-ին և 9-ին համայնքում միջոցառումների անցկացումը:

13.04.20 ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

Սույն թվականի ապրիլի 10-ին տեղի ունեցավ Մրգաշեն համայնքի ավագանու հերթական նիստը: Նիստին քննարկվեցին օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը: 

10.04.20 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մրգաշեն համայնքի հարգելի բնակիչներ
     Ելնելով երկրում տիրող արտակարգ իրավիճակից՝ խուսափեք Սուրբ Զատիկի ընդհանուր միջոցառումներ կազմակերպելուց: Պահպանեք կորոնովիրուսի կանխարգելման կանոնները և հետևեք առողջապահության նախարարության և պարետի ցուցումներին:

06.04.20 Առցանց ծառայություններ

Բնակիչների կողմից առցանց ծառայությունների կիրառումը խթանելու և ստեղծված իրավիճակում նրանց այցը համայնքապետարան բացառելու նպատակով՝ մշակվել է ուղեցույց-տեսահոլովակ, թե ինչպես քաաքացիները կարող են առցանց դիմել համայնքապետարան:

https://drive.google.com/file/d/1b8ygbmjw7tDFmoFUHvprWT17C02sHEn_/view

06.04.20 ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Մրգաշեն համայնքում շարունակվում են ամենօրյա ախտահանման աշխատանքները:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Քանաքեռավան - Մրգաշեն Ճանապարհ
Վերջին զանգ
Մրգաշենը այլ աչքերով
Կարատե Դո
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.ՄՐԳԱՇԵՆ

(077)010012

mrgashen.kotayk@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄՐԳԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner