09.02.22
Աղբահանության ռեժիմի փոփոխություն
|
Մրգաշեն գյուղի հարգելի բնակիչներ` տեղեկացնում ենք , որ աղբահանությունը իրականացվելու է փետրվարի 15-ից սկսած երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին ժամը 08:00-ից:
|
|
23.12.21
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
|
Մրգաշեն համայնքի հարգելի՛ բնակիչներ. Սիրով տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 24-ից համայնքապետարանում Ամանորի առթիվ համայնքի երեխաներին կտրվեն նվերներ 0-3 տարեկան երեխաները նվերները կստանան համայնքապետարանից 3-6 տարեկան երեխաները մանկապարտեզից 6-9 տարեկան երեխաները դպրոցից:
|
|
01.12.21
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՂՈՑԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Ընթանում են 2-րդ փողոցի 61 հասցեում առաջացած խնդրի կարգավորման աշխատանքներ:
|
|
30.11.21
ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Մրգաշեն համայնքում կատարվում է գոյություն ունեցող գիշերային լուսավորության ցանցի վերանորոգման, ինչպես նաև տարբեր հատվածներում ցանցի ավելացման աշխատանքներ: Աշխատանքները կատարվում են 1-ին, 8-րդ, 10-րդ 11-րդ 12-րդ փողոցներում, գերեզմանատան, մշակույթի տան և դպրոցի բակում: Այսպիսով մեր համայնքում բոլոր փողոցները լուսավորված են և կարող ենք ասել, որ արտաքին լուսավորության խնդիրը Մրգաշեն համայնքում ամբողջությամբ լուծված է:
|
|
29.11.21
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Մրգաշեն համայնքում մեկնարկվել է բազմաբնակարան շենքերի տանիքների և շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Սկզբնական փուլում ընդգրկվել է 2-րդ բազմաբնակարան շենքը: Ծրագրի տանիքի ֆինանսավորումը կատարվել է կառավարության և համայնքապետարանի սուբվենցիոն ծրագրով, իսկ շքամուտքերը` ՄԱԿ-ի ֆինասավորմամբ և շենքի բնակիչների անմիջական մասնակցությամբ:
|
|
25.11.21
ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Մրգաշեն համայնքի 1-ին փողոցի` 2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ նրբանցքներում սկսվել են գազաֆիկացման աշխատանքները:
|
|
09.11.21
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԸՆԿԱԾՆԵՐԻՆ
|
2021 թ. նոյեմբերի 9-ին, 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված Մրգաշեն համայնքի հուշահամալիրում կատարվեց ծաղիկների խոնարհման արարողակարգ: Պատերազմի մասնակիցների հերոսություններն ու սխրագործություններն անմահացնելու նպատակով համայնքում բարձրացվեց հայոց եռագույնը: Միջոցառմանը ներկա էին Մրգաշենի համայնքապետարանի աշխատակազմը, դպրոցի սաներն ու ուսուցչական կոլեկտիվը, մանկապարտեզի երեխաներն ու դաստիարակները, պատերազմի վետերանները և համայնքի բնակիչներ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |