Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄՐԳԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրգաշեն համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Մրգաշեն, (077)010012 mrgashen.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՄԱՅԻՍԻ 2019թվականի N 75

ՄՐԳԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

     Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածով, հաշվի առնելով քննարկվող հարցի հրատապությունն ու անհրաժեշտությունը՝ որոշում եմ.

          2019 թ. մայիսի 08-ին ժամը 17:00-ին հրավիրել Մրգաշեն համայքի ավագանու արտահերթ նիստ՝ քննարկման դնել հետևյալ հարցերը.
1. Մրգաշեն համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով <<Մրգաշեն համայնքի ներհամայնքային փողոցների և մայթերի ասֆալտի արտաքին մակերեսների հիմնանորոգման>> ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտը հաստատելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով <<Մրգաշեն համայնքի ներհամայնքային կոյուղու ցանցի հիմնանորոգման և արտաքին ցանցի կառուցման>> ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտը հաստատելու մասին:

 

Համայնքի ղեկավար՝                                        ՎԱՀԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____
գ. Մրգաշեն